Jump to content

Թուրք-արգենտինական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-արգենտինական հարաբերություններ
Արգենտինա և Թուրքիա

Արգենտինա

Թուրքիա

Թուրք-արգենտինական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Արգենտինայի և Թուրքիայի միջև։ Արգենտինան դեսպանատուն ունի Անկարայում, իսկ Թուրքիան՝ Բուենոս Այրեսում։ Երկու կողմերի միջև կան որոշակի խնդիրներ, քանի որ Ֆոլկլենդյան կղզիների հարցով Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի իր գործընկեր Մեծ Բրիտանիային, իսկ Արգենտինայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Պատմություն և դիվանագիտական հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագահներ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները և Աբդուլա Գյուլը Անկարայում, 2011 թվական

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Ֆոլկլենդյան պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան հայտարարեց լիակատար աջակցություն ՆԱՏՕ-ի իր գործընկեր Մեծ Բրիտանիային։ 1992 թվականին Արգենտինայի նախագահ Կարլոս Մենեմը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա՝ դառնալով Հարավային Ամերիկայի առաջին նախագահը, ով պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ 2007 թվականի ապրիլի 24-ին Արգենտինայի խորհրդարանը վավերացրել է «Մարդկանցից միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ հայ ժողովրդի կրած ցեղասպանության հիշատակին» վերնագրով օրենսդրական որոշմանը, որով Արգենտինայի Հանրապետությունը դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը։ Թուրքիան դատապարտել և ժխտել է արգենտինական խորհրդարանի կողմից ընդունված բիլը՝ նշելով, որ օրենսդրական ակտի ընդունումը «ոչ էթիկական է և հեռու իրականությունից»։ 2007 թվականին Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպան Հայրի Հայրեթ Յալավը, առկա իրավիճակի վերլուծության նպատակով, հետ է կանչվել ԱԳՆ։ Բացի այդ, Թուրքիան հայտարարել է, որ վերանայելու է Արգենտինայի հետ երկկողմ հարաբերությունները[1]։

Մինչ Արգենտինայի ազգային կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտող ակտի ընդունումը, Թուրքիայի և Արգենտինայի հարաբերությունները եղել են լավ մակարդակի վրա։ Միջազգային բազմաբնույթ հարցերի վերաբերյալ, որոնք քննարկվել են ՄԱԿ-ի շրջանակներում, երկրները հիմնականում համակարծիք են եղել։ Բրիտանական ԶԼՄ-ները գրել են, որ Բուենոս Այրեսում թուրքական դեսպանատան գործունեությունը էֆֆեկտիվ չէ և նպատակամիտված չէ ոչ միայն Արգենտինայի, այլև Հարավային Ամերիկայի երկրների փոխհարաբերությունների կայուն զարգացմանը։ Թուրք-արգենտինական գործընկերության ֆոնդը, որը հիմնվել է Արգենտինայում, նպաստում է երկու ազգերի միջև մշակութային փոխանակմանը, կազմակերպում է թուրքական խոհանոցի վերաբերյալ դասընթացներ, թուրքերենի սեմինարներ։ Բացի այդ, անվճար դասընթացներ են կազմակերպվում նաև աղքատների համար[2]։

Առևտրային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների միջև ստորագրվել են առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։ 2008 թվականին Թուրքիայից Արգենտինա արտահանումը կազմել է 35 միլիոն ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Արգենտինայից Թուրքիա արտահանումը կազմել է 221 միլիոն ԱՄՆ դոլար։ Արգենտինան Լատինական Ամերիկայում իր մեծությամբ Թուրքիայի երրորդ առևտրական գործընկերն է՝ Բրազիլիայից և Մեքսիկայից հետո[3]։

Այցելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուր Հյուրընկալող երկիր Այցելության վայր Այցելության ամսաթիվ
Արգենտինա նախագահ Կարլոս Մենեմ Թուրքիա նախագահ Թուրղութ Օզալ Չանքայա նստավայր, Անկարա Մայիսի 8-11, 1992
Թուրքիա նախագահ Սուլեյման Դեմիրել Արգենտինա նախագահ Կարլոս Մենեմ Կասա Ռոսադո, Բուենոս Այրես Ապրիլ, 1995
Արգենտինա նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներ Թուրքիա նախագահ Աբդուլա Գյուլ Անկարա և Ստամբուլ Հունվարի 20–21, 2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Turkey's relations with Argentina under scrutiny». Today.Az. 2007 թ․ փետրվարի 15. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «Turkish Community in Buenos Aires». Turkish Daily News. 2007 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «TURKEY SEEKS TO INCREASE TRADE WITH LATIN AMERICA». Eurasia Daily Monitor Volume. 2008 թ․ ապրիլի 23. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]